Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պետք է պահանջել էն եթիմներից, որ էս մարդկանց ընդունեն

Պետք է պահանջել էն եթիմներից, որ էս մարդկանց ընդունեն
22.09.2023 | 11:11

Այստեղ մարդիկ կան, ովքեր 3 տարվա մեջ երկու անգամ են գաղթի ճամփան բռնում։ Տուն-տեղ թողնում, տան շորերով դուրս գալիս։ Այստեղ մարդիկ կան, որ 3 տարվա մեջ արդեն մի քանի հարազատ են կորցրել անհավասար կռվում։

Պետք է գիտակցենք, որ այսօր առաջնայինը այս մարդկանց կյանքի հարցն է։ Հողն էլ կազատագրվի, վանքերն էլ կվերակառուցվեն, ինչպես արդեն արել ենք, բայց, եթե մարդը, արցախցին ֆիզիկապես չեղավ, եթե էս գենը վերացավ, դա էլ չես վերականգնի։

Էս մարդկանց օր առաջ փրկել է պետք։ Թուրքն արդեն Ստեփանակերտը վերևից նկարում, տարածում է։ Քար էլ շպրտեն՝ կարող է հասնի Վերածննդի հրապարակ։ Էս պարագայում խոսել հրաշքների մասին՝ իրական չի։ Էս պարագայում միակ բանը, որ պետք է անել, պահանջելն է էն եթիմներից, որ էս մարդկանց ընդունեն։ Մենք կտեղավորենք, մենակ ընդունեն։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 4913

Մեկնաբանություններ